Էսօր լրատվականներից մեկում նյութ էի կարդում, որ «Աշտարակ կաթն» արժանացել է Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) «Որակի նշան» մրցանակին: Ինչպես դասականը կասեր՝ իյա, իրո՞ք։ Էդ ո՞ր օրվանից են կաթի փոշիով ու կոնսերվանտներով «կաթնամթերք» արտադրող ընկերությունները «Որակի նշանի» արժանանում: Էդ որ էքսպոներում բնական կաթից սարքած 1-2 օրինակ եք ներկայացնում, դա դեռ չի նշանակում, որ ձեր ողջ արտադրանքը բնական է: Շատ մեծ ցանկության դեպքում էլ այդքան բնական կաթ չէիք գտնի Հայաստանում, անգամ եթե ցլերը սկսեին կաթ տալ: Էլ իմաստը ո՞րն է ինքնախաբեությամբ զբաղվելու: «Աշտարակ կաթը» լավ կանի՝ խոսի, թե ինչպես է ստացվում, որ ամիսներով պատուհանագոգին մնացած թթվասերը ո՛չ համային, ոչ էլ հոտային հատկանիշները չեն փոխում: Արդյո՞ք դա որակի նշան է, թե՞ նրա, որ ինչքան ուժ ունեն, կոնսերվանտ են ճխտել էդ 100 գրամ թթվասերում:
Ուղղակի զզվելի ա, որ փորձում եք մարդկանց էշի տեղ դնել: Բոլորն էլ գիտեն՝ ինչ են ուտում, ու երբ էդ ֆոնին հելնում, սկսում են խոսել իրենց «որակյալ» արտադրանքից, մարդու ֆազեր ա քցում։ Տո սկի դուք ձեր էրեխեքին ձեր արտադրանքը չեք տալիս, որ ուտեն, դուք ո՞նց կարաք որակյալ կաթնամթերք արտադրեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=285362929039266&id=100026966826742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել