Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոտքերի մասում ստացած այրվածքներով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան տանը օրորոցում է եղել, երբ մայրը նկատել է, որ օրորոցը վառվում է և ճիշտ կողնորոշվելով՝ կարողացել է մարել կրակը և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ տղային տեղափոխել է հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։

***

15։20

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ երեխան, ով «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել «ստորին վերջույթների այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել