Պապարացիները հասցրել են այս հանգստյան օրերին 23-ամյա Պոլինա Գլենին լուսանկարել Սանկտ Պետերբուրգում զբոսնելիս: Թե երբ է աղջիկը հասցրել տուն վերադառնալ, չի հաղորդվում, բայց, ըստ լուրերի, Պոլինան մասնակցել է պարային միջոցառմանը, որը տեղի է ունեցել ապրիլի 13-ին: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:

Պոլինան հրաժարվել է մեկնաբանել իր հարաբերությունները 55-ամյա Ջոնի Դեփի հետ և շտապել է թաքնվել հոր տանը: Լրագրողներին հաջողվել է կարճ խոսակցություն ունենալ 51-ամյա Գենադիի հետ, բայց նա առանձնապես չի տարածվել այդ թեմայի շուրջ, միայն նշել է, որ հայտնի դերասանի հետ դստեր հարաբերությունները վաղուց արդեն նորություն չեն: «Ես չգիտեմ՝ երջանիկ է նա, թե ոչ, դա պետք է իրենից հարցնել: Առանց նրա թույլտվության ես հարցազրույց չեմ տա: Նրա անձնական կյանքը միայն իրեն է վերաբերում, ուստի ես ոչինչ չեմ ասի»,- նշել է հայրը:

Image result for Полину Гленн

Դեփի ընկերուհու մայրը՝ 52-ամյա Իրինան, որն ընտանիքից առանձին է ապրում, պաշտպանել է ամուսնուն և հայտարարել, որ ոչինչ չի մեկնաբանի: Փոխարենը չի լռել Պոլինայի՝ անունը չհայտնած ընկերը: Նա պատմել է, որ Ջոնի Դեփի հետ աղջիկը ծանոթացել է Լոս Անջելեսում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ, որոնց նրան հաճախ էին հրավիրում գեղեցիկ արտաքնի և մասնագիտական հիանալի հմտությունների համար, հաղորդել է Life-ը:

http://n1s2.hsmedia.ru/bb/67/62/bb67626992da3c40ab8b7f76c6325df3/680x453_21_79f65e90531c743283cd9d9f2795c139@690x460_0xc0a8392b_17977649451505931294.jpeg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել