Օրերս վարչապետն անձամբ անդրադարձավ տևական ժամանակ իմ կողմից արծածվող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում ստվերային աշխատողների օրինական դաշտում «չերևալու» փաստարկումներին։ Ամենևին հարցականի տակ չդնելով վարչապետի կողմից հայտարարված 562 043 օրինական գրանցված աշխատողների թվաքանակը՝ փաստենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ևս դե ֆակտո պետք է պրոյեկտվեն հայտարարված օրինական դաշտ բերված աշխատողների այդ թվերը՝ բազմապատկած 1000 դրամով` հավաստելով իրականության և վարչապետի խոսքերի համապատասխանությունը։ Ակնկալում ենք, որ չի կրկնվի նախադեպը, որի ականտեսը եղանք 22.03.2019 թ.-ին` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, երբ հայտարարված 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը որևէ կերպ ՉԷՐ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ հիմնադրամի մուտքերում։

ՀԳ. Հունիսին կայանալիք հիմնադրամի հերթական նիստից հետո մեծ ցանկություն կա տեսնելու և հրապարակայանցնելու, որ հայտարարված և ակնկալվող 562 043 000 դրամ ամսական մուտքերն այլևս ապահով «հանգրվանում» են հիմնադրամում, հակառակ դեպքում վարչապետը ստիպված կլինի որոշ պաշտոնյաների, իր իսկ խոսքով, «ՓՌԵԼ ԱՍՖԱԼՏԻՆ ԿԱՄ ԾԵՓԵԼ ՊԱՏԵՐԻՆ»․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել