Խոյ: Աշխատանքում հնարավոր են խնդիրներ, ընդ որում` ձեր սխալ վարքագծի պատճառով դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Համառորեն կպնդեք ձեր տեսակետը և ոչ մի դեպքում, անգամ մանր հարցերում փոխզիջումների չեք գնա: Արդյունքում գործընկերների, ղեկավարության հետ հարաբերությունները երկար ժամանակով կվատանան: Փոքր-ինչ հնարամիտ լինելու դեպքում կհասնեք այն ամենին, ինչին ձգտում եք: Մտերիմները պատրաստ են օգնել ձեզ միայն այն դեպքում, եթե մանրամասն բացատրեք, թե ինչ եք ուզում և ինչու:

Ցուլ: Բարեհաջող օր է: Աշխատանքին ձեր անմնացորդ նվիրումն օգնում է հեշտությամբ հաղթահարել մի շարք դժվարություններ: Անգամ ոչ ստանդարտ իրավիճակներում ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Կարող եք լուրջ որոշումներ կայացնել, այդ թվում ՝աշխատանքը փոխելու վերաբերյալ: Նոր առաջարկությունները հեռանկարային են, և դրանք կասկածի տակ առնելու կարիք չկա: Ընտանեկան կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Կհաջողվի լուծել վերջերս բոլորին անհանգստացնող մի շարք խնդիրներ: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Հրաշալի օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք ընտրել ուժային մարզումներ:

Երկվորյակ: Այսօր կարևոր է մարդկանց հետ շփումներում ճիշտ կողմնորոշվելը: Հակված եք վստահելու նրանց, ովքեր կարող են ի շահ իրենց օգտագործել ձեր միամտությունը: Թեև նոր ծանոթները լավ տպավորություն են թողնում, ամեն դեպքում նախ փորձեք հասկանալ, թե ով ով է, ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Աշխատանքը փոխել չարժե: Գործնական բանակցությունները ցանկալի է հետաձգել: Անձնական կյանքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և լավ ժամանակ կանցկացնեք նրանց ընկերակցությամբ: Այսօր ֆինանսական վիճակը թույլ կտա խոշոր գնումներ կատարել:

Խեցգետին: Այսօր կհաջողվի ավարտին հասցնել կիսատ թողած գործերը և կյանքի կոչել որոշ մտահղացումներ: Կազմակերպված եք և կարգապահ, փորձում եք անիմաստ ժամանակ չվատնել, ինչի շնորհիվ էլ ավելի շատ բան եք հասցնում, քան մյուսները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, ինչպես նաև պաշտոնի բարձրացում: Մտերիմների հետ առավել նրբանկատ եղեք, նրանք ձեր ըմբռնման և ուշադրության կարիքն ունեն: Շատ Խեցգետիններ այսօր վերջապես կհաղթահարեն ընտանեկան ճգնաժամը և կվերականգնեն լավ հարաբերությունները:

Առյուծ: Օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Զգացմունքային դաշտն այս ժամանակահատվածում առավել լարված է, ինչով էլ բացատրվում է ձեր սուր արձագանքը շուրջը կատարվող իրադարձություններին: Հեշտ չէ լեզու գտնել գործընկերների հետ: Թեև որևէ մեկին վիրավորելու նպատակ չեք հետապնդի, այնուամենայնիվ, ձեր որոշ դատողություններ միանշանակ չեն լինի և ոմանց կողմից սխալ կընկալվեն: Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Հանգստությունը կվերականգնվի: Հեշտությամբ կկենտրոնանաք գործերի վրա, լուծումներ կգտնեք ուշադրություն պահանջող խնդիրներին: Մտերիմների կթվա, թե տարված եք ձեր գործերով և իրենց չեք նկատում, սակայն դա այդպես չէ:

Կույս: Ամեն բան կդասավորվի սպասվածից ավելի լավ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նաև գումարային շահույթ: Անձնական հարաբերությունների տեսակյունից օրը բարեհաջող է: Այսօր կարող եք անկեղծանալ մտերիմների հետ, սիրելիի հետ զրուցել այն ամենի մասին, ինչը վերջին ժամանակներս անհանգստացրել է ձեզ: Գործնական հարաբերություններում պատկերն այլ է: Կդժվարանաք կենտրոնանալ, հնարավոր է՝ վրիպումներ թույլ տաք: Հիշեք, որ ձեր կողքին ունեք մի անձնավորություն, ով պատրաստ է ամեն հարցում օգնել և սխալներից հետ պահել, պարզապես հետևեք նրա խորհուրդներին:

Կշեռք: Գումարային հարցերի շուրջ գործընկերների հետ հնարավոր են կոնֆլիկտներ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց, նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Բարեհաջող օր է տեխնիկայով, բարդ գործիքներով զբաղվելու, ինչպես նաև մաքուր օդում ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Այսօր կհաջողվի մեկընդմիշտ հրաժարվել վնասակար սովորույթներից: Կսկսեք հետևել ճիշտ սննդակարգին և վարել առողջ ապրելակերպ: Սպորտով զբաղվելը հաճույք կպատճառի: Ինչ վերաբերում է սիրային ժամադրություններին, ապա դրանք ցանկալի է հետաձգել, այլապես խորը հիասթափություն կապրեք:

Կարիճ: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են: Բոլոր հարցերում հաջողակ եք: Կարող եք զբաղվել լուրջ նախագծերով: Ձեռք կբերեք նոր աջակիցներ, ի հայտ կգան ներդրողներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահղացումները: Նպատակահարմար օր է իրավաբանական հարցերով զբաղվելու, փաստաթղթեր լրացնելու համար: Հրաշալի օր է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, զգեստապահարանը թարմացնելու, ինչպես նաև իմիջի փոփոխման համար: Ձեր օրիգինալ լուծումները և հարցերին յուրահատուկ մոտեցումը կհիացնեն շատերին: Հնարավոր է՝ նաև առաջին հայացքից սիրահարվեն ձեզ:

Աղեղնավոր: Գործարարի ձեր հոտառությունն անվրեպ է: Այսօր կնքած բոլոր գործարքներն եկամտաբեր կլինեն: Հաջող գնումներ կկատարեք: Ի հայտ կգան աշխատանքին վերաբերող նոր ծրագրեր: Այն Աղեղնավորները, ովքեր կմտորեն սեփական բիզնես ծավալելու շուրջ, կհասկանան, որ դա լիովի իրագործելի է: Կհաջողվի լեզու գտնել ղեկավարության հետ, կարող եք նաև քննարկել աշխատավարձի բարձրացման հարցը: Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Դուք անզուգական տպավորություն եք թողնում և վառ գիտակցում եք դա: Այսօր ձեր հմայքին անհնար է դիմակայել: Փոքրիկների հետ շփումը կուրախացնի:

Այծեղջյուր: Թեև ամեն բան լավ է, սակայն ձեզ այսօր ոչինչ չի գոհացնի: Կցանկանաք ստանալ ավելին, կարճ ժամանակում հասնել այն ամենին, ինչին ձգտում եք, նաև ապացուցել բոլորին, որ դուք անկրկնելի եք: Այդ ամենը կստացվի, եթե առավել զգուշավոր լինեք: Օրը նպատակահարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար: Փորձեք հնարավորինս քիչ առնչվել ղեկավարության հետ: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, սակայն առողջական լուրջ խնդիրներ չեն լինի, եթե, իհարկե, օրգանիզմը փորձությունների չենթարկեք և չանտեսեք բժիշկների ցուցումները: Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Հնարավորություն կունենաք իրագործելու անգամ ամենահամարձակ մտահղացումները: Կարող եք վստահել նոր ծանոթներին, նաև նրանց, ում հետ նախկինում քիչ եք առնչվել: Ձեր ներքին ձայնը կհուշի, թե ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, նաև արվեստի գործեր ձեռք բերելու համար: Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Հեշտ չի լինի լեզու գտնել ձեզ համար թանկ մարդու հետ: Ինքնազգացողությունը կվատանա՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Հնարավոր է՝ գանգատվեք գլխացավից ու անքնությունից:

Ձկներ: Շտապեք, արագ և վճռական գործելու դեպքում կարող եք շատ հաջողությունների հասնել: Մտածելու համար երկար ժամանակ չեք ունենա, և դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկա: Դուք վաղուց կողմնորոշվել եք ձեր ծրագրերում, հրաշալի պատկերացնում եք, թե ինչպես է պետք դրանք իրականացնել: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ: Առանց դժվարության լեզու եք գտնում թե՛ մտերիմների և թե՛ նոր ծանոթների հետ: Այսօր ցանկության դեպքում կարող եք շատերին խելքահան անել: Հրաշալի օր է հարազատներին այցելելու համար, նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել