Ամերիկացի գիտնականները հիվանդների վրա փորձարկել են իրենց կողմից մշակված հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի դեմ պատվաստանյութը: Արդյունքները հրապարակվել են Journal for ImmunoTherapy of Cancer ամսագրում:

Ինչպես նշվում է, այս պատվաստանյութը նպատակ ունի կանխարգելել երկրորդական քաղցկեղի զարգացումը, քանի որ այս տիպի քաղցկեղով յուրաքանչյուր երկրորդը տառապում է ռեցիդիվից:

Հստակեցվում է, որ պատվաստանյութի ներարկումից հետո հիվանդների օրգանիզմում հակամարմիններ և T-killer բջիջներ են արտադրվել: Դրանք ազդում են չարորակ ուռուցքներում հայտնաբերված սպիտակուցների վրա:

Ավելին, նշվում է, որ պատվաստանյութը որևէ լուրջ կողմնակի բարդությունների չի հանգեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել