Դե չեն կարում էլի էս մեր հանրապետական պատգամավորները, չեն կարում գոնե մի երկու օր սթրվեն ու մի հերթական ապուշություն դուրս չտան լրագրողների մոտ:
Կրկին իրենց տխմար հայտարարություններով աչքի են ընկել ՀՀԿ-ական Բառադի Համոն ու ոչ պակաս բառադի Մանվել Բադեյանը, ովքեր հայտարարել են, որ քանի որ լրագրողներն իրենց փողն աշխատում են իրենցից հարցազրույցներ վերցնելով, ապա ճիշտ կլինի, որ լրագրողները պատգամավորներին վճարեն, կամ ինչպես Բառադի Համոն է ձևակերպել. «Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետեւաբար մենք ձեր ստնտուն ենք»:
Դե իսկ Մանվել Բադեյանը գնացել է ավելի հեռուն, երևի այն պատճառով, որ, ի տարբերություն Բառադի Համոյի, նա կարողանում է բարդ ստորադասական նախադասություններ ասել, ու նրա լեզվապաշարը 200 բառով ավելի հարուստ է... Ինչևիցե, էս մի բառադին էլ հայտարարել է.
«Դուք չգիտե՞ք, որ ցանկացած լրատվամիջոց, երբ որ օգտվում ա այս կամ այն ինֆորմացիոն աղբյուրից, դա աշխարհում ընդունված կարգ ա՝ բոլոր երկրներում, նույնիսկ Սովետական Միությունում, վարձատրվում ա»։ «ՉԻ» այն դիտարկմանը, թե Ագգային ժողովը քաղաքական կառույց է, եւ այստեղ «ընտրվածները» պարտավոր են պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հասարակությանը հուզող հարցերին, Բադեյանը պատասխանեց. «Պարտավոր չեմ։ Ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ անեմ։ Ես գումարի մասին չեմ ասում, որ լրագրողը ինտերվյու վերցնի ու չվճարի դրա համար։ Դա սկզբունք ա։ Մենակ դուք եք, ինչ ուզում եք, անում եք»:
Երբ լրագրողները հեգնել են, թե այդ դեպքում ինչ-որ զեղչեր նախատեսվո՞ւմ են, երբ պատգամավորը հայհոյում է լրագրողին, Բադեյանը նեղացած հայտարարել է.
«Եթե ուզում ես ձեռ առնելով խոսամ, կարամ ձեռ առնելով խոսամ... Ընդհանրապես փող աշխատելու համար առաջինը պետք է կրթություն։ Երկրորդը՝ գոնե մշակույթի հետ որեւէ առնչություն, երրորդը՝ սեփական արժանապատվության զգացում։ Էս բոլորը պետք ա ունենա մարդ, որ նոր դառնա ժուռնալիստ, հետո նոր էս կամ էն մարդուն եթե հարցեր ունի՝ տա։ Ում որ հարցը ուղղված ա, նա իրավունք ունի ինչպես պատասխանել, էնպես էլ չպատասխանել...»:
Ժողովուրդ, ես չգիտեմ ինչ, ոնց, բայց ՀՀԿ-ի քաղտեխնոլոգներին պետք ա ինչ-որ գիտական մրցանակ շնորհվի, որովհետև իրենք ինչ-որ ֆիլտր են ստեղծել աչքիս, որով կարողանում են հասարակությունից ընտրեն ամենադմբլդոխ դեմքերին ու տանեն ԱԺ...