Արձակուրդը լավ բան է: Բայց շատ ավելի քիչ ոգևորիչ են անխուսափելի ծախսերը: Փառք Աստծու, կան այնպիսի ընկերություններ, որոնք կօգնեն այդ հարցում։ Իհարկե, այդ դեպքում չեն լինի նախանձելի արևայրուքն ու նոր տպավորությունները … բայց ընկերները հաստա՛տ կնախանձեն:

Միացյալ Նահանգների Նեբրասկա նահանգում գտնվող Fake A Vacation-ի խելամիտ տղաները սիմվոլիկ գումարի դիմաց պարզ լուծում են առաջարկում, հայտնում է Lad Bible-ը: Հաճախորդն ուղարկում է իր լուսանկարը, ընտրում վայրը, ուր ցանկանում է այցելել: Հայտնի վայրերից են Դիսնեյլենդը, Մեծ կիրճը, Հավայան կղզիները, Լաս Վեգասը և այլն:

Ընդունվում են նաև անհատական պատվերներ: Գուցե սա ձեզ կատակ թվա, բայց շատերին է գրավում։ Jetcost ընկերությունը պարզել է, որ ԱՄՆ բազմաթիվ քաղաքացիներ (հավանաբար, վիճակագրությունը վերաբերում է նաև այլ երկրներին) պարզապես արտերկրում հանգստանալու միջոցներ չունեն:

Ինչ կա որ, կարելի է և սեփական երկրում հիանալի հանգիստ կազմակերպել։ Բայց մարդիկ ճնշված են զգում սոցիալական ցանցերում, երբ իրենց ընկերներն ու ծանոթները այլ երկրներից լուսանկարներ են տեղադրում: Հետևաբար, Նեբրասկայի ստարտափի հաջողությունն ապահովված է (եթե տղաները բարձրացնեն ֆոտոշոփի իմացության մակարդակը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել