Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Marvel կինոֆրանշիզայի երրորդ՝ «Վրիժառուներ։ Ֆինալ» եզրափակիչ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Բրիտանական ThinkMoney-ն ուսումնասիրել ու պարզել է, թե ֆինանսական տեսանկյունից Մարվելի որ սուպերհերոսն է ամենաթանկը:

Ուսումնասիրվել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում Marvel կինոաշխարհի 234 հերոսները հանդես էին գալիս 21 ֆիլմերում, ինչպես նաև ֆիլմի շահութաբերությունը կինոթատրոններում: Ամենաշատը կադրում հայտնվել է «Երկաթե մարդը»՝ ավելի քան հինգ ժամ, նա նաև առավելագույն գումարն է վաստակել այս ժամանակահատվածում` 2,4 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում էր Կապիտան Ամերիկան՝ 3 ժամ և 33 րոպե, ու «վաստակել է», ըստ ThinkMoney-ի հաշվարկների, 1,4 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Տորը՝ 3 ժամ 4 րոպե և 1,3 մլրդ դոլար արդյունքով: Հաջորդում են Հալքը (805 միլիոն դոլար), Սև այրին (786 միլիոն դոլար), Սարդ-մարդը (670 միլիոն դոլար) և Աստղային լորդը, (665 միլիոն դոլար): 21 ֆիլմերի արտոնությունների ընդհանուր եկամուտը կազմել է 18,5 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել