Հայտնի դիզայներներ Սթյուարթ Հյուզը և Քևին Հուբերը ներկայացրել են աշխարհի ամենաթանկ տունը, որն արժե 1.2 մլրդ դոլար, հայտնում է Tert.am-ը` հղում տալով Luxlux.net-ին:
Տան արժեքը պայմանավորված է միայն նրանով, որ նրա ստեղծման վրա օգտագործվել է գրեթե 200 տոննա թանկարժեք նյութ, իսկ ինտերիերը զարդարված է դինոզավրերի ոսկորներով և երկնաքարերով:
Ավելի քան շքեղ տունը կառուցված է հայ-թեք ոճում և գտնվում է 2.5 հա տարածքի վրա՝ Ցուգի լճից ոչ հեռու գտնվող գեղատեսիլ Ալպերի նախալեռներում:
Միլիարդատերերի չափանիշներով՝ տունը համեմատաբար փոքր է: Կառույցի ընդհանուր տարածքը կազմում է 725 քմ: Տանը կա ընդամենը 8 սենյակ, որոնց ձևավորումը հատուկ ուշադրության է արժանի: Օրինակ՝ հյուրասենյակում բարը ծածկված է բնական երկնաքարերով, որոնք անհավանական թանկ արժեն:
Տան սեփականատերը հայտնի չէ: Նշվում է միայն, որ տունը կառուցվել է Շվեյցարիայի քաղաքացու պատվերով: Աշխարհի ամենաթանկ տան կառուցման համար պահանջվել է 5,5 տարի:
Նյութի աղբյուր՝ http://news.nverblog.com/2013/06/12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել