Այսօր ամփոփվեցին ավելի վաղ հայտարարված #sutNikol դրամահավաք-մրցույթի արդյունքները, որը նախատեսում էր ներկայացնել «Նիկոլի ստերը» արվեստի գործերով: Իսկ հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1000 ԱՄՆ դոլար:

Երեք անվանակարգում հաղթողներ եղան. պատկերազարդում անվանակարգում մրցանակ ստացավ Արամ Գևորգյանը հետևյալ աշխատանքով․

Լավագույն տեքստ անվանակարգում՝ Գագիկ Ուրումյանը՝ հետևյալ բանաստեղծությամբ․
Ուրեմն՝ մի անտառ, անտառում` լիքը կենդանի,
Գայլը ստանձնեց գահին, երբ առյուծը ծերացավ,
Ու բոլորը սկսեցին ենթարկվել գայլին,
Գայլը` ջղային, բայց հասնում էր սաղին:
Ու չգիտես թե խի, դժգոհում էր այծը,
Գայլի կողքերը հավաքվեցին շակալները,
Որ իրանց համար հեշտ լինի որս անելը,
Իսկ այծը արդեն սկսել էր մկկալը:
Բայց իմաստուն էր գայլը, գիտեր՝ ով որ եկել էր։
Իրա փառքի համար էր, այլ ոչ թե ընգեր էր,
Սաղի աչքերը մատնում էին, իրականությունը պատմում էին,
Իսկ գայլը կարդալուց լավ էր, դրա համար մեջը պայթում էր:
Այծը սպասում էր շակալների սխալներին,
Շակալներն անխնա բոլորին որս անել սկսեցին,
Կերան էս, կերան են, կերան նրան, կերան նրա հոտին,
Այծը հինգ էշերի հետ դուրս եկավ դեմ գայլին:
Այծը սկսեց կողքերը հավաքել էշերին,
Էշերը՝ ոչխարներին, ոչխարները՝ մնացածին,
Արջը, աղվեսը, ագռավը կողքից լուռ հետևում էին,
Գիտեին վերջը, դրա համար հեռվից սպասում էին:
Լիքը ծեր առյուծ կա, որ գայլի ախորժակ ունի,
Որ սրած սպասումա՝ երբ պետքա գայլը ընգնի,
Կամ կողքի շակալները պադվադիտ անեն,
Կամ դուխով քաքլանները դավադիտ անեն:
Հանեն շարքերից իրան ու գցեն դուրս,
Ոզնիները սաղ տենում են, բայց դե սուս,
Հա խախանդ գլուխը խի՞ դնեն քարի տակ,
Ինչ էլ տենաս, բերանդ պահի փակ:
Դե այծը գահինա, ահագինա փոխվե,
Էշերը ուրախ, ուժե շատ էին կոխվե,
Ուրախությունները 7-րդ երկինք էր,
Տոնում էին հաղթանակը, գիտեին, թե հենց ինքն էր փրկիչը:
Որի ոսկե գրիչը ամեն տեղ ստորագրողա,
Չէին մտածում, որ այծը զուտ փողկապով գող ա,
Ում նպատակը զուտ ուտելնա խելքը էշի,
Որտև այծը էդ խորհրդանիշնա դժոխքի հրեշի,
Ու տենց դատարկ ուղեղով արեցին ինչ-որ քայլ,
Մեկա, անտառի վրա տենց էլ չիջավ փայլ:
Իսկ տեսանյութի հաղթողը չէր ցանկացել գալ մրցանակաբաշխությանը, ավելին՝ խնդրել էր իր մրցանակը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Բացի այդ՝ երկու հատուկ մրցանակ տրվեց՝ ժյուրիի համակրանքը վայելած Վարդուհի Մխիթարյանին՝ հետևյալ նկարի համար․

Ես մեկ հատուկ մրցանակ՝ Նիկոլ Փաշինյանին՝ իր «լայվերի» համար և որպես մրցույթի հերոս՝ 250 դոլարին համարժեք դրամ:
Նիկոլ Փաշինյանը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում գնալ և ստանալ գումարը, իսկ եթե չգա, կփոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին:



