Հայրիկյանի վրա կատարված մահափորձի դատաքննությունը գնալով ֆարսի է վերածվում, ու դրա մեջ մեծ դերակատարություն է խաղում Հայրիկյանը՝ իր հարցազրույցներով և հայտարարություններով:
Այն բանից հետո, երբ «Սիրունյան» գրասենյակը կասկած է հայտնել, որ Հայրիկյանի նրա մարմնի աջ մասում` երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:
Երբ այս մասին լրագրողները տեղեկացրել են Հայրիկյանին, սա սկզբում հայտարարել է` իրեն չի հետաքրքրիում, թե անասունները ինչեր են ասում և կրկնել է, որ այդպիսի բաներ ասողները անասուն են, այնուհետև մի մեծ ճառ է ասել, որտեղ հիմնականում զբաղված է տափակաբանությամբ.

«Այստեղ ինքը (ի նկատի ունի փաստաբան Սիրունյանին) ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես հանցագործների դաշնակիցներից է, իրական հանցագործությունը կատարողներից, ինքը ունի մի խնդիր` պաշտպանել Սեդրակյանին եւ ինքը Սեդրակյանին պաշտպանում էր նրանով, որ ասում էր, որ Սեդրակյանը չի եղել մասնակիցը, ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց եթե քո խնդիրն է ապացուցել, որ Սեդրակյանը մասնակից չի, դրանով էլ զբաղվի: Տասնյակ էքսպերտիզաներ, վիրահատություններ են եղել, եթե դրա մասին ես խոսում, որ չի եղել, ուրեմն դու դաշնակից ես դրանց, այն վարձականներից ես: Չէ՞ որ սա շատ մեծ համակարգային գործ է, կրակելուն զուգահեռ իրենք հասարակական կարծիք են ձեւավորում տարբեր ուղղություններով: «Սիրունյան» հաստատության ի՞նչ գործն են այդ մանրամասնությունները, նրանք մի գործ ունեն, իրենց պաշտպանյալը չի մասնակցել, ուրիշ խնդիր ինքը չունի: Եթե նրա պաշտպանյալն է, եթե հանցագործության պաշտպանյալն է եւ ուզում է այնպես անել, որ հանցագործությունը արել ենք, բայց դա չի եղել, այդ դեպքում ես գործ ունեմ հանցավոր տարրի հետ, նրա մասին խոսելը իմ խնդիրը չէ, դատախազությունը թող խոսի: Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը»:

Չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ, բայց մի բան ակնհայտ է` այս գործում խիստ շատ են տարօրինակ ու «անբացատրելի», բայցևայնպես, ևս մի հանգամանք ճչուն է. Հայրիկյանը, վիրավորելով Սիրունյանին ու ըստ էության ամենքին, ով չի հավատում, որ մահափորձ՝ որպես էդպիսին տեղ է գտել, կրկին անգամ ցույց է տալիս, որ ինքը ոչ թե քաղաքական գործչի, առաջնորդի վարքի տեր է, այլ լաչառ ու հիստերիկ կնոջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել