Մի քանի օր էր, ինչ մի կերպ պրծել էինք «Նռան հատիկ»-ի անդադար լացուկոծից, ու մեկ էլ տելեվիզրը միացնեմ ու տենամ ինչ․ մե հրաշք, աչքներս լույս, թազա լացուկոծ ա տիրում։ Այո՛, լացում են բոլորը, տխուր են բոլորը ու, իհարկե, կա էդ ամեն ինչի մեջ մի տղա, որը ուժեղ ա ու չի լացում, իսկ մնացածը մեռնում են էդ տղու համար, ու կա մի աղջիկ, որը լացում ա, ու բոլորը սիրում են էդ աղջկան, իսկ էդ տղան էլ սիրում ա էդ աղջկան, ու էդ աղջիկն էլ սիրում ա էդ տղուն։
Խառն ա, չէ՞։ Այո՛, այ սենց խառը վիճակներ են, ինչպես բոլոր սերիալներում, բայց ինչպես տատս կասեր, չվախենաք․ մեր սցենարիստի մտքի թռիչքը հազիվ էնքան լինի, որ ամենավերջում էս տղան սիրելու ա էդ աղջկան, բոլոր չար ուժերը մեռնելու են ,ու իրանք վերջում երջանիկ են լինելու։
Կարճ ասած՝ այլ անուն, այլ դերասաններ, բայց նույն սցենարը, նույն լացուկոծն ու նույն տխուր կյանքի պատմությունը։
Զինվեք համբերությամբ, սա էլ կանցնի։