Հնդիկ պրոֆեսոր Փարթիբանը վերջին 30 տարվա ընթացքում 145 դիպլոմ է ստացել։ Եվ նա այսքանով չի պատրաստվում սահմանափակվել, տեղեկացնում է hronika.info-ն։

Փարթիբանը գիտական աստիճան ունի տարբեր ոլորտներում և ավելի քան 100 առարկա է դասավանդում Չենաիի տարբեր քոլեջներում։ Երկար ցուցակն ընդգրկում է իրավունքի, առևտրի, արվեստի, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում մագիստրոսի աստիճան:

Այն հարցին, թե ինչպե՞ս, 50-ամյա պրոֆեսորը պատասխանում է, որ միշտ ուզում է որևէ նոր բան սովորել։ Երբ նա քոլեջում ստացել է իր առաջին գիտական աստիճանը, շատ անկազմակերպ է եղել։ Քննություններին պատրաստվելու ժամանակ նա հաճախ շեղվում էր այլ առարկաների ուսումնասիրմամբ և արդյունքում ձախողում քննությունները։ Նրան հետաքրքրել են գիտության բոլոր ոլորտներն ու առարկաները, որոնք հասանելի էին համալսարանում, այդ իսկ պատճառով Փարթիբանը վերադարձել է ու ստացել երկրորդ գիտական աստիճանը հետո՝ երրորդը, իսկ հետո՝ ևս 142-ը։

Հաճախ Փարթիբանը միաժամանակ մի քանի դասընթաց է անցնում։ «Վերջին 30 տարիների ընթացքում ես մշտապես զբաղված եմ քննությունների պատրաստելով և նոր դիպլոմներ ստանալով։ Ամեն կիրակի ես քննություն ունեմ կամ պետք է գրեմ հետազոտական աշխատանք»,- ասում է «հավերժ ուսանողը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել