Armtimes.com-ը գրում է.

Մարտի 6-ին Ազգային ժողովում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունմամբ Հայաստանի բուհերի ուսանողներին հնարավորություն տրվեց ուսման վարձերը վճարել մաս-մաս`ամսական կտրվածքով:

Ըստ նախագծի` ուսանողներն արդեն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին), բացառությամբ 1-ին կուրսի 1-ին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարի:

Ըստ ընդունված նախագծի` ուսանողը պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված վարձավճարի համապատասխան մասը վճարի համալսարանի բանկային հաշվեհամարին, մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը: Ինչպես նաև տվյալ ամսվա համար սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել համալսարանից:

Այս նախագիծի ընդունումն առաջինը մեծ ոգևորություն առաջացրեց ուսանողների շրջանում: Այն մեծ հնարավորություն է ուսանողների համար, քանի որ նրանց համար շատ ավելի հեշտ է 12 ամիսների ընթացքում վճարել ուսման վարձը՝ ընդհանուր գումարը ամսական վճարների բաժանելով: Մյուս կողմից ուսանողներին տրվում է լայն հնարավորություն, քանի որ ուսման վարձը միանվագ վճարելու անհնարինության պատճառով բազմաթիվ ուսանողներ դուրս են մնում բուհերից:

«Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե նախագծի ընդունումից հետո Երևանի տարբեր բուհերի ուսանողների քանի տոկոսն է կարողացել այդ ձևաչափով վարձավճարները վճարել, համեմետած անցած տարիների, երբ ուսանողները պետք է կիսամյակի սկզբում վճարեին ամբողջ կիսամյակի համար նախատեսվելիք վարձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել