Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը հերթական հաղթանակ է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակը, որովհետև այդ աշխատանքը հնարավոր է դարձել հենց հենց այդ եռամիասնության շնորհիվ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հաղթանակի կերտմանը։ Սա նաև խորհրդանշական հաղթանակ էր, որովհետև Կոլորադո նահանգի Սենատը Արցախի անկախությունը ճանաչեց հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-ամյա տարելիցի օրը։ Կարծում եմ՝ այս փաստը ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխաններից մեկն է», - ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ նման հաղթանակները շարունակական են լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել