Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կառավարության քաղաքականությունը: 2011 թվականի նոյեմբերից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Քյանքուլը՝ Նազարեթ Մնացականյանը, ազատվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 4-րդ՝ թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնից: Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ նշանակվել: Այսպես ասած` ՀՀ կառավարությունը աշխատում է սրտակից-համակիր սկզբունքով: Վերջինս ՀՀ ԱԺ Հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբայրն է: Այստեղ հարց է ծագում` փոթ անվանավոր Նազարեթ Մնացակայանը ի՞նչ է հասկանում սպորտից` նամանավանդ, որ երիտասարդության հետ առնչվել է միայն ոստիկանության համակարգի միջոցով: Մեր կառավարությունը բացի խելազրկությունից ինչո՞վ է զբաղված:
Հ.Գ. Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է միայն ջանա, ճգնի սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում, որում խիստ կասկածում եմ Յուրի Վարդանյանի նշանակումից հետո: