ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակչուհին իր դստեր տարիքը սխալ հիշելու պատճառով դարձել է վիճակախաղի հաղթող։

Անտուանետա Ուսլին վիճակախաղի տոմսը ձեռք էր բերել ապրիլի 15-ին։ Կինը վիճակախաղի տոմսում միշտ նշել է իր երեխաների ծննդյան տարեթիվը և նրանց տարիքը։ Տոմսը գնելուց մի քանի օր առաջ նրա ավագ դուստրը դարձել էր 20 տարեկան, սակայն կինը մոռացել էր փոխել տոմսի թվերը և 19-ը դարձնել 20։

Այս սխալի շնորհիվ կնոջը հաջողվեց հաղթել 75 հազար դոլար։

Ուսլին իր հաղթանակի մասին իմացել է ընթրիքի ժամանակ։ Նա նշում է, որ հաղթանակի մասին իմանալուց հետո այնքան է հուզվել, որ քիչ է մնացել՝ շնչահեղձ լինի։

Կինը ցանկանում է հաղթած գումարով նոր բնակարան գնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել