Armenpress.am-ը գրում է.
Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ:
«Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է և բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում։ Առավել մանրամասն տեղեկատվության համար հետևեք արդարության երթին, որն այսօր կանցկացվի Լոս Անջելեսում՝ Թուրքիային ուղղված պահանջով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է Թանկյանը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/972528.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



