Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Հայոց ցեղասպանության ժխտման առաջամարտիկը Թուրքիան չէ, Ադրբեջանն է, որտեղ իշխող դասի և հասարակության միջև այս հարցում բացարձակ կոնսենսուս կա: Իսկ Թուրքիայում ժխտողականությանն այլակարծություն կա: Թեկուզ մտավորականության շրջանում միայն, թեկուզ փոքր շրջանակում, եթե կուզեք, սաղմնային փուլում, բայց ժխտողականության այլակարծություն կա: Արդյո՞ք սա հնարավորության պատուհան է մեզ համար: Չգիտեմ, միգուցե և այո կամ ոչ: Ամեն դեպքում Թուրքիայում ժխտողականության վերաբերյալ հանրային դիսկուրսի զարգացման դինամիկային և ուղղություններին ուշադիր հետևել է պետք, հետևություններ անել է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել