Ո՞վ կարող էր մտածել, որ Միկի Մաուսն ի սկզբանե այդքան էլ լռակյաց չի եղել, իսկ անձրևոտ տեսարան նկարահանելու համար կարող է կաթ հարկավոր լինել։ Մեր սիրելի ֆիլմերի մի շարք հերոսներ ունեն իրենց կենսագրությունը, որը հաճախ շատ զարմանալի է։

Եթե մուլտֆիլմում որևէ մեկը սայթաքում է, ապա վստահ եղեք, որ նա կանգնել է բանանի կեղևի վրա

Ինչո՞ւ հենց բանանի կեղև։ Ուղղակի առաջին մուլտֆիլմերի ստեղծման ժամանակ Ամերիկայում բանանը ամենասիրված ֆասթֆուդներից մեկն էր, իսկ փողոցների մաքրությունը ոչ ոքի չէր անհանգստացնում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ բանանի կեղևը հեռուստատեսությունում փոխարինել է ձիու գոմաղբին, որից ամերիկյան փողոցներում շատ է եղել, և շատերը սայթաքել են դրա պատճառով։

Եթե դուք մուլտֆիլմի հերոս եք, ապա զգուշացեք երկնքից ընկնող զնդանից

Ինչո՞ւ են զնդաններ ընկնում Դիսնեյի մուլտհերոսների գլխին։ Սա տուրք է հին ամերիկյան հրավառությանը։ Քաղաքներում ոչ միշտ են եղել հրավառության հրանոթներ, այդ պատճառով երկու զնդաններ դրել են միմյանց վրա և նրանց միջև վառոդ են լցրել։ Դեպքեր են եղել, երբ օդ բարձրացած զնդանն ընկել է ուղիղ ամբոխի վրա։

Միկի Մաուսն ի սկզբանե այդքան էլ լռակյաց չի եղել

1928 թվականին ստեղծված առաջին մուլտֆիլմում Միկին ինքնաթիռով թռչելու ժամանակ մեծ մասամբ զբաղված է Մինիին համբույրի դրդելով։ Ի վերջո՝ մուլտֆիլմի 5-րդ րոպեում, այլևս չդիմանալով «կրքից ինքնատիրապետումը կորցրած» Միկիին՝ Մինին պարաշյուտով թռչում է ինքնաթիռից։

Անձրև նկարահանելու համար ջրի մեջ երբեմն կաթ են խառնում

Խնդիրն այն է, որ ջուրը թափանցիկ է և նկարահանման ժամանակ չի երևում, այդ պատճառով մասնագետները ջրի մեջ մի քիչ կաթ են խառնում, ինչի պատճառով այն մի քիչ նկատելի է դառնում։ Սցենարիստները սիրում են անձրև օգտագործել, քանի որ այն միշտ դրամատիզմ է ավելացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել