Մենք հաճախ ենք հայտնվում տհաճ իրավիճակներում, և այդ իրավիճակներից դուրս գալու համար միայն ցանկությունը շատ քիչ է։ Հարկավոր է այնպիսի մարդու խորհուրդ, ով կարողացել է դուրս գալ նման իրավիճակներից։

Ձեզ ենք ներկայացնում Reddit-ի օգտատերերի որոշ սկզբունքներ, որոնք նրանց շատ են օգնել․

  • Անհաջողությունը հաջողության հակառակ կողմը չէ։ Այն նրա մի մասն է։
  • Եթե դուք պետք է դառը հաբ կուլ տաք, ապա պետք չէ այն ծամել։
  • Սպասումի և իրականության միջև միակ տարբերությունը հիասթափությունն է։
  • Ամեն անգամ պարտքով գումար խնդրելիս պատրաստ եղեք նրանից ընդմիշտ հրաժարվելուն։
  • Դա կարող է լինել ամենաքաղցր և համեղ դեղձը, սակայն միշտ կարող են գտնվել մարդիկ, ովքեր դեղձ չեն սիրում։
  • Ճշմարտությունը քննադատելու միջոցով մենք սովորում ենք ստել։
  • Եթե նրանք բանբասում են քեզ հետ, ապա նրանք բամբասում են նաև քեզնից։
  • Խոտը միշտ ավելի կանաչ է ցանկապատի հակառակ կողմում։
  •  Եթե դուք ամաչկոտ եք, ապա իմացեք, որ ձեզ վրա ավելի քիչ են ուշադրություն դարձնում, քան դուք կարծում եք։
  • Պետք չէ վիճել հիմար մարդու հետ։ Նա ձեզ կհավասարեցնի իր մակարդակին և այնտեղ ցույց կտա իր առավելությունը։
  • Հնարավոր է, որ ձեր վերքերի մեղավորը դուք չեք։ Սակայն դուք պատասխանատու եք դրանց բուժման համար։
  • Եթե դուք ծառ կտրելու համար ընդամենը երեք ժամ ունեք, ապա երկու ժամը ծախսեք կացինը սրելու վրա։
  • Մարդիկ տրամադրված չեն քո դեմ։ Առաջին հերթին նրանք պայքարում են իրենց հետաքրքրությունների համար։
  • Առանց սխալվելու էլ է հնարավոր պարտվել։
  • Մի անհանգստացեք, եթե ձեզ վատ մարդ են համարում։ Ձեզ չպետք է հետաքրքրի ուրիշների կարծիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել