Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը Կալիֆոռնիայի Coachella երաժշտական փառատոնում վաճառել է church clothes (եկեղեցական հագուստ) անվանումով հագուստ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Ուեսթի թիմը բաց երկնքի տակ գտնվող վրաններում կրոնական մակագրություններով մոխրագույն և բեժ գույնի հագուստ է վաճառել։ Դրանց թվում, օրինակ, «կիրակնօրյա պատարագ լեռան գագաթին» և «Սուրբ հոգի» լոնգսլիվներ, գինը՝ 225 դոլար, «Հավատա Աստծուն» մակագրությամբ շապիկներ, գինը՝ 70 դոլար, «Հիսուսն է գալիս» գուլպաներ, գինը՝ 50 դոլար։

Twitter-ի օգտատերերին զայրացրել է դիզայներական հագուստի բարձր գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել