Ապրիլի 22-ին զուտ ոսկուց պատրաստված ավելի քան 150 կգ քաշով աշխարհի ամենախոշոր լոգարանն է տեղակայվել Ճապոնիայի Կյուսյու կղզու Սասեբո քաղաքի առողջարանային գոտու ջերմուկների տաղավարում: Ինչպես հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը, այն անմիջապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Խմբագրական խորհրդի ներկայացուցիչները հանգամանորեն ստուգել են, թե կարելի է արդյոք օգտվել այդ լոգարանից, այնտեղ ինչպես է աղբյուրներից ստացվում բուժիչ ջուրը և այլ բաներ:

18-կարատանոց ոսկուց լոգարանը Տոկիոյում պատրաստել են մի խումբ վարպետներ, այն արժեցել է 800 միլիոն իեն (ավելի քան 7,1 մլն դոլար): Այն ունի կլոր ձև և կարող է, ինչպես պնդում են, տեղավորել երկու մարդու: Ոսկե լոգարանից օգտվելու համար տաղավարի սեփականատերերը նախատեսում են ժամը 5,4 հազար իեն (ավելի քան 48 դոլար) վերցնել մեկ հոգուց: Սասեբոյի ջերմուկները հայտնի են նատրիումի մեծ պարունակությամբ իրենց ջրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել