Մեր օրերում ծնող լինելը շատ դժվար է։ Երիտասարդ ծնողների վրա ամեն կողմից մեծ քանակությամբ ինֆորմացիա է լցվում, որը հունից հանում է։ Ինչպես պահպանել սառնասրտությունը, ինչպես հասկանալ, թե ինչի համար է պետք իրոք անհանգստանալ, իսկ ինչն է լրիվ նորմալ երեխայի տվյալ տարիքի համար։

1. Երեխաները կրծում են եղունգները, որովհետև նյարդայնանո՞ւմ են

Ժամանակակից բժիշկները շտապում են մեզ հանգստացնել. եղունգները կրծելը ոչ մի կերպ կապված չէ հոգեկան հիվանդությունների հետ։ Դա կարող է առաջանալ բացարձակ հանգիստ երեխայի մոտ էլ պարզապես ձանձրույթից։

Խնդրի համար անհանգստանալ պետք է թերևս այն դեպքում, երբ երեխան վնասում է մատների բարձիկները։

2. Գիշերամիզությունը հիվանդությո՞ւն է

Գիշերամիզությունը աշխարհով մեկ տարածված խնդիրներից է 5-7 տարեկան երեխաների մոտ։ Ժամանակակից մանկաբույժները գտնում են, որ սա խնդիր չէ, ամեն դեպքում՝ մինչև յոթ տարեկանը։

Ե՞րբ է պետք անհանգստանալ։ Երբ երեխան յոթ տարեկանում է տակն անում, երբ երեխան սկսել է միզել մի քանի ամիս չոր քնելուց հետո, երբ գիշերամիզությունն ուղեկցվում է ցավով, մեզի գույնի փոփոխությամբ կամ խռոցով։

3. Ինչո՞ւ է երեխան լաց լինում, երբ գլուխը լվանում են

Շատ ծնողներ են բախվում երեխաների հիստերիկ լացին լողացնելիս։ Նման վարքը հիմնականում տարիքային նորմա է համարվում։ Սակայն բացի մանկական վախերից՝ կա նաև մի երկու պատճառ։ Բարձր վեստիբուլյար զգայունությունը. երեխան սկսում է խուճապի մատնվել, երբ գլուխը հետ եք տանում։ Նա կորցնում է հավասարակշռությունը և վախենում է։

Բարձր տակտիլ զգայունությունը. որոշ հպումներ երեխայի մոտ տհաճություն են առաջացնում։ Այնպիսի, ինչպես, օրինակ, կարող է լինել պենոպլաստի ձայնը շատերիս համար, որի վրա ապակիով խազում են։

Երբ է պետք անհանգստանալ. այն բացառիկ դեպքերից է, որ անհանգստանալ ընդհանրապես պետք չէ։

4. Երեխան հրաժարվում է մսից։ Դա վտանգավո՞ր է

Երեխաները հրաժարվում են մսից մի քանի պատճառով՝ ծամելու դժվարություններ, տհաճ կոնսիստենցիա։ Մանկաբույժները խորհուրդ են տալիս չհուսահատվել։ Եթե որոշ ժամանակ երեխան միս չուտի, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա։ Իհարկե, պետք է այնպիսի մթերքներով այդ բացը փոխարինել, որոնք կլրացնեն սպիտակուցի, երկաթի և B12 վիտամինի բացը։

Երբ է պետք անհանգստանալ. մսից հրաժարվելն ու չբալանսավորված սննդակարգը կարող են աճի հապաղման հանգեցնել և սակավարյունության։ Պետք է դիմել բժշկի ճիշտ սննդակարգ կազմելու համար։

5. Երեխան կաթ չի խմում. նրա ոսկորները փխրո՞ւն կլինեն

Ժամանակակից բժիշկները այստեղ նույնպես ողբերգություն չեն տեսնում։ Մանկաբույժներն օրական 200-400 մլ կաթ են խորհուրդ տալիս, բայց այն կարելի է փոխարինել պանրով, կաթնաշոռով, յոգուրտով, ինչպես նաև ձուկը, բրոկոլին և լոբազգիները կօգնեն ստանալ պակասող վիտամինները։

Երբ է պետք անհանգստանալ. երբ կաթ խմելուց հետո երեխայի փորը ցավում է, փսխում է, հնարավոր է, որ նա լակտոզա չի ընդունում։

6. Մատը ծծելը փչացնում է ատամնաշարը

Ժամանակակից բժիշկները պնդում են, որ երեխաները սկսում են ծծել մատը դեռևս մոր արգանդում, դա նրանց հանգստացնում է։ Ասում են նաև, որ այս երեխաներն ավելի քիչ են ալերգիկ հակումներ ունենում, իսկ ատամնաբույժներն այստեղ վտանգավոր բան չեն տեսնում այնքան ժամանակ, քանի դեռ երեխան մշտական ատամներ չունի։

Երբ է պետք անհանգստանալ. ծնողները պետք է ուշադիր լինեն, երբ երեխան շարունակում է ծծել մատը երկուսից չորս տարեկանից հետո կամ այն դադարեցնելուց հետո կրկին է սկսում։9 вопросов о здоровье детей, которые убивают нервы родителей

7. Երեխան վատ է խոսում. սա զարգացման հապաղո՞ւմ է

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի խոսքի զարգացումը կապված է նրա խառնվածքի հետ։ Ամաչկոտ երեխաները դժվարությամբ են արտահայտում իրենց կարիքները խոսքերով բնավորության առանձնահատկությունների պատճառով, իսկ շփվող երեխաներն ավելի շուտ են սկսում խոսել։

Երբ է պետք անհանգստանալ. ԱՄՆ-ի բժիշկները գտնում են, որ երեք տարեկանի մոտ արդեն երեխան պետք է կարողանա նախադասություններով խոսել։ Ամեն դեպքում, բժշկական եզրակացությունը պետք է բժիշկը տա, այլ ոչ թե նստարանին նստած տատիկները։9 вопросов о здоровье детей, которые убивают нервы родителей

8. Երեխան հաճախ է հիվանդանում, ուրեմն իմունիտետը վա՞տն է

Մանկապարտեզ հաճախող երեխան կարող է տարեկան 8-10, երբեմն նույնիսկ ավել անգամ հիվանդանալ։ Սա նաև վերաբերում է այն երեխաներին, որոնք մեծ քույր եղբայրներ ունեն և դպրոցից վարակներ են բերում։ Եթե երեխայի մրսածությունը երկու շաբաթից պակաս է տևում, իսկ դրանց արանքում երեխան ուրախ է և առույգ, անհանգստանալու կարիք չկա։

Երբ է պետք անհանգստանալ. երբ հիվանդություններն ավարտվում են բակտերիալ բարդություններով (սինուսիտ, թարախային օտիտ)։9 вопросов о здоровье детей, которые убивают нервы родителей

9. Երեխան երեք տարեկանում դեռ չի սովորել օգտվել գիշերանոթից, ուրեմն ես վա՞տ մայր եմ

Գիշերանոթին սովորեցնելու հարցը ծնողների համար թերևս ամենացավոտներից է։ Իսկ ի՞նչ են ասում բժիշկները։ Արևմտյան մանկաբույժների մեծ մասը դեմ չեն տակդիրներին մինչև երեխայի երեք տարեկանը։ Իսկ գիշերը թույլ են տալիս տակդիրի օգտագործումն անգամ մինչև հինգ տարեկան։

Ե՞րբ է պետք անհանգստանալ. երբ երեք տարեկանում դեռ երեխայի մոտ գիշերանոթից օգտվելու ոչ մի հաջողված դեպք չի գրանցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել