Հայկական ֆուտբոլային առաջին խմբերը ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում: ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ականն թթ.: Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում: 1920 թ.-ին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև: Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թ.-ին` Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերը: 1939 թ.-ից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից «Սպարտակը» (1937-1954 թթ.` «Դինամո», 1963 թ.-ից` «Արարատ») իրավունք է ստացել համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին: Արարատը 1973 և 1975 թթ. նվաճել է ԽՍՀՄ գավաթը: 1991 թ.-ից սկսված անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել