Իհարկե, կուրախանամ:
Այսօր ակնհայտ երևում է, թե ինչպես է գնահատում հայ երիտասարդը իր արժեքները: Ասում են, թե այսօր երիտասարդությունը նպատակասլաց չէ, անկիրթ ու անգրագետ է: Հիմա ուզում եմ ձեզ հարցնել, թե արդյո՞ք անկիրթ է այն երիտասարդությունը, որի համար առաջնային է իր ուսումն ու գիտելիքները, այնչափ, որ պատրաստ է լքել Հայաստանի սահմանները՝ դրսում ուսումը շարունակելու ու հետ վերադառնալու նպատակով: Իհարկե, կան մարդիկ, ովքեր չեն էլ վերադառնում Հայաստան: Բայց չեն հասկանում, որ նման դիպլոմով ու կրթությամբ Հայաստանում ավելի բարձունքների կհասնեն, քան տվյալ երկրում, որովհետև այդ երկրում ամեն դեպքում իրենք օտար են: Սա ասում եմ սեփական փորձից ելնելով:
Մի՞թե անկիրթ է այն երիտասարդությունը, ով հիշում ու իր հարգանքի տուրքն է մատուցում իր հերոսների հիշատակին: Գնահատենք սեփականը, վերջ տանք օտարամոլությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubo.khachatryan/posts/541603822541668
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել