ՀՀ քաղաքացիներ, շնորհավորում եմ..
ՃՈ տուգանքների չափերը ավելանալու են... Այսինքն՝ չնայած նրան, որ ամեն քայլափոխի դրված են տեսանկարահանող սարքեր, որոնք ուղղակի կլպում են քաղաքացիներին, ճանապարհներին օր օրի ավելանում է ՃՈ ոստիկանների քանակը, դրան գումարած ՀՀ ոստիկանությունը որոշել է ավելացնել սահմանված տուգանքների չափերը...
Ի դեպ, օրենքը արդեն իսկ ընդունվել է՝ 87 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հ.Գ. Մի բան էլ նշեմ, որ որքանով ես գիտեմ, Ճանապարհային երթևեկության տուգանքների գումարը գնում է ոչ թե ՀՀ պետբյուջե, այլ ոստիկանության բյուջե, այսինքն՝ այդ գումարները ի վերջո չեն էլ ուղղվում ի նպաստ ՀՀ որևէ ոլորտի:
Դե հիմա ասեք՝ ի՞նչ անենք, էլ էսքանից հետո ի՞նչ անենք... Ավտոմեքենա քշելը դառել ա իսկական խաթա, կամերաները՝ մի կողմից, ՃՈ-ն էլ՝ մյուս կողմից... Ու սա դեռ քիչ ա, տուգանքներն էլ ավելացնում են, այսինքն՝ արդեն ավելացան:
Բավ է, պարոնայք, բավ է... Բյուջե եք վիզ առել ու հիմա չգիտեք ո՞նց լցնեք: Մարդ չմնաց էս երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել