Ճիշտ սնվելը վերջին ժամանակներում դարձել է իսկական թրենդ, և թվում է, որ մենք այսօր շատ լավ գլուխ ենք հանում սննդից և առանց որևէ դժվարության կարող ենք թվարկել այս կամ այն սննդի օգտակար և վնասակար հատկությունները։ Սակայն հաճախ սովորական սնունդը կարող է ինչպես օգտակար լինել մեզ համար, այնպես էլ վնասակար։

Դդում

Դդումը հարուստ է տարբեր միկրոտարրերով, որոնք օգնում են պահպանել աչքի առողջությունը։ Նրա մեջ առկա A վիտամինն օգնում է խուսափել կատարակտից։

Սպանախ

Սպանախը իր մեջ լյուտեին է պարունակում, որը շատ կարևոր պիգմենտ է և չի արտադրվում օրգանիզմի կողմից։ Այն կուտակվում է աչքի մեջ և հիմնականում ակնագնդի կենտրոնական հատվածում, որտեղ ձևավորվում է ուղեղին հաղորդվող պատկերը։

Քաղցր պղպեղ

Քաղցր պղպեղը զեակսանտին է պարունակում, որն օգնում է առողջ պահել աչքը։ Այն նվազեցնում է ազատ ռադիկալների մակարդակը՝ տեսողությունը պաշտպանելով ծանրաբեռնվելուց։

Լոլիկ

Լոլիկը, շնորհիվ իր բաղադրության մեջ առկա A և C վիտամինների, շատ օգտակար է աչքի համար։ Այն կանխարգելում է, այսպես կոչված, խավար տեսողության զարգացումը։ Այս բանջարեղենի մեջ նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ կան, որոնք աչքը պաշտպանում են վառ լույսի վնասակար ազդեցությունից։

Եգիպտացորեն

Եգիպտացորենը նույնպես շատ հարուստ է զեակսանտինով, որը պաշտպանում է ակնաբյուրեղը և օգնում է պահպանել սուր տեսողությունը։ Այն նաև զտում է ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել