Այ դուք ասում եք...
Ասում եք՝ չի կարելի էրոտիկ դրվագներ դնել կինոնկարներում ու սերիալներում, որոնք հաղորդվում են այն ժամերին, երբ դրանք կարող են դիտել թինեյջերները... Երեւի կարիք չկա բացատրելու, թե ովքեր են թինեյջերները՝ այն մարդիկ, որոնց տարիքը անգլերենում ավարտվում է ԹԻՆ վերջածանցով... Երբ տղաս 20 տարեկան դարձավ, ինձ գրեց՝ պապ, կարող ես ինձ շնորհավորել, ես այլեւս թինեյջեր չեմ... Բայց շեղվեցինք... Որոշ մասնագետներ հորդորում են երբեք չխուսափել սերիալներում ու կինոնկարներում էրոտիկ դրվագներ դնելուց: Ու պատճառաբանությունը սա է՝ դեռահասը հակված է համացանցում գտնելու ու նայելու պոռնո, նա նաեւ բռնության տեսարանների սիրահար է... Հնարավորինս ցույց տվեք նրան, որ սերը ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ բան է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=541121269283239&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել