Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը, որը պատրաստ է վճարել խաղացողի հրաժարագինը՝ 20 մլն ֆունտ:
Sport-express պարբերականը գրում է, որ Հենրիխի՝ անգլիական ակումբ տեղափոխությանը խոչընդոտում են Դոնեցկի «Շախտյոր»-ը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և «Կուբան»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանը:
«Դեռ վաղ է տրանսֆերի մասին խոսել որպես կայացած փաստ: Մխիթարյանի կարգը բարձր է Ուկրաինայի առաջնության մակարդակից, և նա ցանկանում է փոխել ակումբը: Այդ ամենը հասկանալով՝ Մխիթարյանի տրանսֆերի սեփականատերերը չեն ցանկանում պայմանագիր ստորագրել: Նրանք մտադիր են ամենաշահավետ գործարքը կնքել:
Խնդիրն այն է, որ Մխիթարյանի տրանսֆերի մի քանի սեփականատերեր կան՝ «Շախտյոր»-ը, որին պատկանում է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների կեսը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Կրասնոդարի «Կուբան»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանը, ով հետխորհրդային երկրների ամենախոշոր գործարարներից է: Հայրապետյանն ու Մկրտչյանը կիսում են Մխիթարյանի իրավունքների մյուս 50%-ը:
Հարցը լուծելու համար նրանք հրավիրել են ֆուտբոլային ամենահայտնի գործակալին՝ Մինո Ռայոլային, ով նաև Մարիո Բալոտելիի ու Զլատան Իբրահիմովիչի գործակալն է: «Լիվերպուլ»-ը ձեռնտու առաջարկ է արել: Ակումբի ներկայացուցիչ Յան Էյրը մեկնել է Ուկրաինա, իսկ բանակցությունները շարունակվում են: Տրանսֆերի կայացման դեպքում Մխիթարյանը կդառնա հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել