Աղ. սա մեր սննդակարգի ամենատարածված «սխալներից» մեկն է: Միջինում մարդն օրական ուտում է 10-15 գ աղ այն դեպքում, երբ հասուն օրգանիզմի համար օրվա կտրվածքով օգտակար է միայն 5 գրամը: Աղը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, վատացնում երիկամների աշխատանքը, նպաստում ուռուցքների աճին:
Շաքարավազ. մշակված շաքարը, որն ի տարբերություն աղի, չի կարող օգտակար լինել օրգանիզմի համար: Նրանում բացակայում են հանքային նյութեր, վիտամիններ, բայց փոխարենը մեծ քանակությամբ կալորիա է պարունակում: Շաքարավազի չարաշահումը կարող է հանգեցնել ճարպակալությանը, շաքարախտի, աթերոսկլերոզի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խաթարման:
Երշիկ-նրբերշիկ. երշիկների և նրբերշիկների տեսականիները պարունակում են շատ ճարպեր, արհեստական սննդի հավելումներ և աղ: Բացի դրանից` այս մթերքների բաղադրության մեջ գերակշիռ մաս է կազմում սոյան:
Ֆասթֆուդ. այն, որ այս մթերքն առաջացնում է կախվածություն, արդեն բազմիցս ապացուցվել է: Ամենավատն այն է, որ դրանցում մեծ քանակությամբ սինթետիկ ճարպեր, արհեստական հավելումներ, աղ և վնասակար նյութեր կան, որոնք հանգեցնում են աթերոսկլերոզի, հորմոնային բալանսի խախտման, անպտղության, ճարպակալության:
Գազավորված ըմպելիքներ. բոլոր տեսակի գազավորված ըմպելիքներում` կոլաներում, ֆանտաներում, լիմոնադներում կան կոնսերվանտներ, թթվեցնողներ, հոտավետ նյութեր, էմուլգատորներ, սննդի ներկեր, նաև անթույլատրելի քանակությամբ շաքարավազ:
Աղբյուրը`mardik.am



