Ըստ iSeeCars.com վիճակագրական գործակալության ուսումնասիրության՝ գերմանական և բրիտանական լյուքս դասի ավտոմեքենաները հաճախ վերավաճառվում են սեփականության առաջին տարում:
Միջինում գնման առաջին տարում վաճառվում են Հյուսիսային Ամերիկայում ձեռք բերված ավտոմեքենաների 3.4%-ը: Ավելի հաճախ տերերը հրաժարվում են Mercedes-Benz C-Class-ից (12.4%), որին հետևում են BMW 3 Series-ը և Land Rover Discovery Sport-ը. դրանք փոխում է սեփականատերերի 11.8%-ը:
Չորրորդ տեղում Land Rover Range Rover Evoque-ն է (10.9%), հինգերորդը՝ Mini Clubman-ը (10.7%): Հաջորդում են BMW X1 (10.4%), BMW X3 (9%), Nissan Versa Note (9%), Jaguar XF (8.8%) և Nissan Versa (8.7%) մոդելները: Ավտոմեքենաներից արագ հրաժարվելու պատճառները կապում են հուսալիության ցածր վարկանիշի հետ՝ ըստ տարբեր պարբերականների վարկածի: