Armenpress.am-ը գրում է.

New Image Marketing Group ընկերւթյան համաուկրաինական exit poll-ի հարցման արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն՝ 28.2 տոկոսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, ընկերությունը իր կայքում հրապարակել է exit poll-ի մասին անոնսը, սակայն չի ներկայացրել ընտրական տեղամասերում իրականացված հարցման արդյունքները, քանի որ Ուկրաինայի տարածքում մինչև տեղական ժամանակով 20:00-ն գործում է այդպիսի տվյալներ հրապարակելու արգելք: Արգելքը, սակայն, այլ երկրների վրա չի տարածվում: Նշվում է, որ ՌԻԱ նովոստի գործակալությունը հարցման տվյալները ստացել է Ուկրաինայի սամաններից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել