Իրաքյան Քրդստանի և Իրաքի միջև վիճելի տարածք համարվող Քիրքուքում կրկին սրվել է իրավիճակը: 2017թ. հոկտեմբերի 16-ից հետո Քիրքուքից բռնի կամ ստիպված տեղահանված քրդերը 2019թ.-ին սկսեցին վերադառնալ իրենց բնակավայրեր, սակայն հանդիպել են մեծ խնդրի: Այն տները, որտեղ Սադամ Հուսեյնի օրոք պատկանել են արաբներին, իսկ Սադամի իշխանության տապալումից հետո արաբների հեռացումից հետո անցել էին քրդերին, այս ընթացքում կրկին անցել են արաբներին: Քրդերի և արաբների միջև Քիրքուքում կրկին բախումներ են սկսվել: Բախումների էպիկենտրոնը Քիրքուք նահանգի Պարկանա քաղաքի մոտակայքում գտնվող Սարգանա գյուղն է: Քրդերը դուրս են եկել փողոց՝ պահանջով, որ Քիրքուք նահանգում անցկացվի հանրաքվե, թե վերջապես ում վերահսկողության տակ այն պետք է անցնի: Կարծում եմ, որ այս կայծը շատ արագ կարող է տարածվել Քիրքուքի ողջ շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել