168.am-ը գրում է.

Ճապոնական մի շարք ընկերություններ մտադիր են շուրջ 1 մլրդ դոլար ներդնել Uber Advanced Technologies-ում՝ նպատակ ունենալով անվարորդ ավտոմոբիլների տեխնոլոգիաների զարգացումը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ Uber-ի զարգացման գործում ներդրումներ անելու պատրաստ ընկերությունների թվում են SoftBank ճապոնական բջջային օպերատորը, Toyota ավտոարտադրողը եւ ավտոմեքենաների համալրող մասերի Denso մատակարարը: Ընկերություններից յուրաքանչյուրը կներդնի մոտավորապես հավասար միջոցներ: Սպասվում է, որ գործարքը կավարտվի մինչեւ սեպեմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել