Մշակութամայրը, իսկ ավելի ճիշտ մշակութամայրալացացնող Հասմիկ Պողոսյանը ինչպես միշտ իր «բարձրունքում» է եղել Դսեղ կատարած այցի ժամանակ: «Գործի ժամանակ կոֆե խմող կնանիքի հայաստանյան ֆեդերացիայի» հիմնադիր-նախագահ Հասո տոտան ցույց է տվել, որ ինքը ո՛չ տեղյակ է, թե իր ենթականերն ինչ են անում, ո՛չ տեղյակ է, թե իր գերատեսչությունն ինչի՞ համար է պատասխանատու, ո՛չ էլ ընդհանրապես տեղյակ է, թե ի՞նչ է մշակույթ ասվածը:
Ուզում եմ մեջբերել Հասմիկ Պողոսյանի ու Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի` վեճի վերածված երկխոսության սղագրությունը, որը ներկայացրել է Hetq.am-ը.
«...Նորիկ Քոչարյանը մոտեցավ նրան և տեղեկացրեց, որ Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող քառակողմ հուշաքարը 18 աստիճան արդեն թեքվել է իր առանցքից: Գյուղապետը հայտնեց, որ մի քանի անգամ նամակով դիմել է նախարարին, նամակներին պատասխանել է նրա տեղակալ Արևիկ Սամուելյանը. «Եվ ի՞նչ գրի, որ լավ լինի, գրում է, ասում է՝ եկեք Երևան, թողեք Ձեր գործը, գտեք մասնագետ կազմակերպություն»: «Տենց գրած չի լինի»,- գյուղապետին ընդհատեց նախարար Հասմիկ Պողոսյանը: «Կբերեմ, Ձեզ կոպիան ցույց կտամ»,- ասաց Նորիկ Քոչարյանը: «Տենց գրած չի կարող լինել, որ եկեք Երևան»,- առարկեց մշակույթի նախարարը: Նորիկ Քոչարյանը երդվեց իր անցյալով: «Ու՞մ սեփականությունն է դա»,- գյուղապետին հարցրեց նախարարը: Գյուղապետը պատասխանեց, որ հուշարձանը մշակույթի նախարարության սեփականությունն է: «Թե՞ համայնքինն է»,- իր հերթին հարցրեց նախարարը: «Ոչ»,- առարկեց տարեց գյուղապետը: «Ես հարցեր եմ տալի, որ հասկանամ»,- բացատրեց նախարարը: «Դա համայնքինը չէ: Ի՞նչ է, սպասում եք՝ ընկնի, շրջվի, նոր ասենք՝ վայ էս ո՞վ էր մեղավորը»,- նախարարին նախատեց Նորիկ Քոչարյանը:
Հասմիկ Պողոսյանը խնդրեց գյուղապետին իրեն ցույց տալ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանները. «Որովհետև ես չեմ կարծում, որ Ձեզ նման ձևով պատասխանած լինեն, ոչ, չեմ կարծում: Եվ գիտե՞ք՝ ինչ կա, ես կարծում եմ՝ շատ գեղեցիկ չէ, երբ Դուք էդ ձևով վրդովված ինձ դիմավորում եք, որովհետև հազար խնդրից կարող է մի խնդիրը ընդունենք մնում էլ է: Չէ, մի րոպե, ներողություն, Ձեր աշխատողին կուղարկեի՞ք, որպեսզի մենք ընթացքի մեջ մտնեինք: Ի՞նչ է նշանակում՝ ես գյուղ եմ մտել, Դուք ինձ միանգամից բան եք անում: Ոչ, չի կարող պատահեր այդպես պատասխանեին»: «Լավ, եթե այդպես է, շարունակեք կատարել այնպես, ինչպես շարունակել եք: Ես ներողություն: Թող իմ գյուղը այսպես էլ քանդված մնա, ես իրավունք չունենամ ոչ մի տեղ դիմելու, ոչ մի տեղ գրելու»,- զայրացավ Դսեղի գյուղապետը: «Ու՞մ ձեռքին է գյուղի ճակատագիրը, ներողություն: Ի՞նչ հայտարարություններ եք անում, չի կարելի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: «Եթե Ձեզ թվում է՝ ես սխալվում եմ, Դուք եք սխալվում առաջին հերթին»,- հակադարձեց Նորիկ Քոչարյանը:
Մի քանի րոպե հետո գյուղապետը մշակույթի նախարարին ներկայացրեց մշակույթի նախարարի տեղակալ Արևիկ Սամուելյանի պատասխան գրությունը: Նախարարը գրությունը կարդալուց հետո ասաց, որ հուշաքարի ամրացման համար նախագիծ է հարկավոր, առանց դրան չի լինի, «ասեք, Ձեզ օգնենք»:»
Ու ասենք մշակութային վանդալիզմի այս քայլող մարմնավորումը, ով ինչպես ավելի վաղ եմ նշել, սկի գեղի կլուբի ակումբի վարիչի համար բավարար կվալիֆիկացիա չունի, ուղղորդում է հայաստանյան մշակութային արժեքների, հուշարձանների պահպանման գործերը...
Այ տիկին, գնա բուրդ չփխի էլի՞, դու ո՜ւր, մշակույթն ո՜ւր, էլ չասեմ էն, որ մինիստրի պաշտոնն ու դու` ոնց որ Լֆիկն ու Եվրոպայի լուսավորչական շարժումը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/300155230121406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել