Հայտնի մարդիկ տարբեր կերպ են տնօրինում իրենց փառքը։ Ոմանք իրենց և երկրպագուների միջև պատնեշ են ստեղծում, իսկ ոմանք էլ միշտ բաց են երկրպագուների համար։ Սակայն կան հայտնիներ, ովքեր, անկախ իրենց «թռիչքի» բարձրությունից, միշտ պատրաստ են օգնել մարդկանց։

Ձեզ ենք ներկայացնում հայտնի մարդկանց, ովքեր անտարբեր չեն ուրիշների ճակատագրի հանդեպ։

Ադել

Ադելն աշխարհահռչակ երգչուհի է և «Օսկարի» դափնեկիր, սակայն երկրպագուները նրան սիրում են ոչ միայն իր երաժշտության համար։

  • 2011 թվականին նրա համերգների յուրաքանչյուր անվճար այցելու (լրագրողներ, բեմի աշխատակիցներ և այլն), համաձայն երգչուհու պահանջի, պետք է 20 դոլար նվիրաբերեին մանկական մահվան դեմ պայքարող ֆոնդին։
  • Ադելն օգնել է Գրենֆել Թաուերի (բնակելի շինություն Լոնդոնում) հրդեհից տուժած բնակիչներին։
  • Տարվա լավագույն ալբոմի համար արժանացած «Գրեմմին» բեմի վրա բաժանել է երկու մասի և մի մասը նվիրել Բիյոնսեին։
Քրիսթիան Բեյլ

Քրիսթիան Բեյլը հայտնի է Բեթմենի մասին պատմող ֆիլմերից, ինչպես նաև դերերին պատրաստվելու ժամանակ իր մարմնի հետ կատարած մի շարք փորձարկումներով։ Ինչպես պարզվում է, դերասանը կարողանում է փոխել ոչ միայն իր կերպարը, այլ նաև շրջապատող մարդկանց կյանքը։

  • Իր անձնական նախաձեռնությամբ այցելել է «Սև ասպետ. լեգենդի վերածնունդ» ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած մարդկանց։
  • Արձագանքել է լեյկեմիայով հիվանդ 4-ամյա երեխայի ցանկությանը և Բեթմենի կերպարով մեկ ամբողջ օր անց է կացրել երեխայի և նրա ընտանիքի հետ։ Իմիջիայլոց, երեխան ապաքինվել է։
  • Ակտիվ ֆինանսական օգնություն է ցուցաբերում մի շարք բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների։
Արքայազն Հարի և Մեգան Մարքլ

Սասեքսի դուքսը և դքսուհին մինչ ամուսնանալն արդեն իրենց դրսևորել էին որպես բարեգործներ։ Ահա նրանց բազում բարի գործերի մի փոքրիկ մասը.

  • Հարսանեկան նվերների փոխարեն զույգը խնդրել է նվիրատվություններ կատարել նախօրոք որոշված բարեգործական կազմակերպությանը։
  • Պետք է նշել, որ դուքսը և դքսուհին մինչ ամուսնությունն էլ զբաղվում էին սոցիալական օգտակար գործունեությամբ։ Այսպես՝ Մեգանն աջակցում էր կանաց և երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին, իսկ Հարին օգնում էր նախկին զինվորականներին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպություններին։
  • Հարին նաև միշտ պատրաստ է ներել իր պոպկորնը գողացող փոքրիկ երեխաներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել