Անաստաս Միկոյանը Խորհրդային Միության պետական և կուսակցական գործիչ էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943 թ.), ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի եղբայրը, Միկոյանների նշանավոր գերդաստանի հայրը:

Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895 թ. նոյեմբերի 13-ին Սանահին գյուղում (ներկայումս՝ ՀՀ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս)։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի հոգևոր ճեմարան։ 1916-ին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարան, իսկ հաջորդ տարվանից սկսել է կուսակցական աշխատանքը Թիֆլիսում և Բաքվում։

Արդեն որպես Բաքվի ՌՍԴ(բ)կ կոմիտեի նախագահության անդամ՝ Միկոյանը խմբագրել է նաև «Социал-демократ» և «Известия Бакинского Совета» թերթերը։

Բաքվի կոմիսարների տապալումից հետո մնացել է Բաքվում՝ գլխավորելով բոլշևիկների ընդհատակյա շրջկոմը։

Դիետիկ երշիկը մշակվել է 1930-ականներին Անաստաս Միկոյանի գլխավորությամբ: 1936 թվականին այն սկսվեց արտադրվել:

Այն հիմնականում պատրաստվում էր հիվանդների համար, ովքեր երկար ժամանակ Քաղաքացիական պատերազմի հետևանքով սովի էին մատնվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել