Փարիզի ոստիկանության քննիչները նշել են, թե որն են համարում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը: Նրանց խոսքով` հրդեհն առաջացել է կարճ միացման հետևանքով: 

Չորեքշաբթի անցկացված հետաքննության արդյունքում տրվել էր նախնական գնահատական, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, մանրակրկիտ ուսումնասիրություն չէր կատարվել:

Փարիզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում ոչ կանխամտածված տարբերակով հրդեհ առաջացնելու մեղադրանքով: Հարցաքննվում են Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներով զբաղվող մասնագետները:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել ապրիլի 15-ի երեկոյան, որը հաջողվել էր ամբողջությամբ մարել հաջորդ առավոտյան: Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել