turkey_1_turkish_lira_2009

Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հեռահար նպատակն է վերացնել Աթաթյուրքի հանդեպ առկա պաշտամունքը և, ինչու ոչ, փոխարենն առաջարկել իր անձը: Գեզիի վերջին դեպքերը ստվեր նետեցին այս ծրագրի վերջին հատվածի վրա, սակայն ազգայնականներին թուլացնելն ու Աթաթյուրքի սիմվոլիզմը վերացնելը դեռ մնում է իսլամիստների առաջնային ծրագրերում: Շատ է քննարկվել, որ Գեզի այգու ցույցերին ավելի լայն ծավալ հաղորդեց այն, որ այգու հարևանությամբ գտնվող Աթաթյուրքի անվան մշակութային կենտրոնն էր նաև քանդվելու՝ տեղում օսմանյան պատմության մեջ ամենամեծ մզկիթը կառուցելու նպատակով:
Սակայն սրա հետ զուգահեռ մեկ այլ, առաջին հայացքից փոքր, սակայն խորքային առումով շատ հեռահար ծրագիր է ի գործ դրվում: Փոխվում է թուրքական դրամի վրա պատկերը: Ավելի հստակ՝ 1 լիրա մետաղադրամի վրայից դուրս է հանվում Աթաթյուրքի պատկերը: Սա թերևս փորձնական քայլ է՝ հետագայում ընդհանրապես դրամի վրայից նրա պատկերը հանելու ուղղությամբ:

Ազգայնականների մեծ մասն այսօր ավելի շատ զբաղված է Գեզիով ու թերևս ուշադրության չարժանացնի, սակայն աղմուկը արդեն բարձրանում է: Ազգայնականները կոչ են անում չընդունել առանց Աթաթյուրքի պատկերի դրամները ու դիտարկել դրանք որպես կեղծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել