Արևադարձային կորեկը բարձր ջերմաստիճան ունեցող հողում աճելու հատկություն ունի։ Հետազոտողները բացահայտել են, որ այս յուրահատուկ ունակության պատճառը վիրուսն է։

Այս բույսի վրա էնդոֆիտ սունկ է աճում, և վիրուսը, որով վարակված է այս սունկը, բացառիկ ջերմադիմացկունություն ունի։ Հետաքրքիր է, որ գիտնականներն այս վիրուսով վարակել են նաև այլ բույսերի, ինչի արդյունքում ջերմադիմացկունությունը փոխանցվել է նաև նրանց։

Հետազոտողները նաև կարողացել են 60 աստիճան տաքություն ունեցող հողում լոլիկ աճեցնել։ Սակայն ի՞նչ տեղի կունենա, եթե հեռացնենք վիրուսը։

Պարզվել է, որ այն բույսերը, որոնք «բուժվել» են այս վիրուսից, կորցրել են իրենց ջերմադիմացկունությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել