Armtimes.com-ը գրում է.

Երեւանում աղբահանության խնդիրը լրջագույններից է: Թե՛ հանրությունը, թե՛ քաղաքապետարանը, թե՛ միակ օպերատոր «Սանիթեք» ընկերությունը արձանագրում են, որ համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը եւ սպառնում է մոտենալ ընդհուպ ճգնաժամայինի:

Դրանից խուսափելու պատճռաբանությամբ եւ հրատապության հիմնավորմամբ քաղաքապետարանը դիմել է կառավարությանը՝ իրավունք ստանալու 15 աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել «մեկ անձից» գնման ընթացակարգով, ինչը թույլ կտա հավելյալ ռեսուրսներ ներգրավել աղբահանությունը կազմակերպելու համար: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին:

Քաղաքային իշխանությունը դժգոհ է «Սանիթեքի» աշխատանքից, ընկերությունն էլ մատնացույց է անում ինչ-ինչ խնդիրներ ու խոչընդոտներ: Դեռ ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը առաջ էր քաշել երկրորդ օպերատոր ունենալու հնարավոր անհրաժեշտության հարցը: Ամենայն հավանականությամբ՝ համայնքի ձեռք բերելիք աղբատար մեքենաներով հենց դրա հիմքն է դրվելու: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չշտապեց հայտարարել նոր օպերատորի մասին: Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության տարբեր անդամներ, սակայն, արդեն իսկ հանդես են եկել այդպիսի գրառումներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել