Armeniasputnik.am-ը գրում է․

Ասֆալտին բան գրելը վանդալիզմ է, իսկ այդ գրածը ներկելը` ո՞չ: Մի դեպքում դա վարչական պատասխանատվության հարց է, մյուս դեպքում երևի խրախուսմա՞ն: Այս ամենն արդեն անեկդոտային տպավորություն է թողնում:

Մի երկու օր առաջ «սուտՆիկոլ» նախաձեռնության ակտիվիստները, ինչպես հայտնի է, համանուն գրություններ էին արել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ասֆալտապատ տարբեր վայրերում: Իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստներն էլ այսօր սպիտակ ներկով են «ծածկել» այդ գրառումները:

Ասֆալտանախշման գործընթացը, առնվազն Երևանում, թափ է հավաքում: Գրել-ջնջելու գործը` ևս: Ջնջել ասվածն այս դեպքում այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստները կամ երիտասարդական թևի ներկայացուցիչներն էլ իրենց դուր չեկած գրությունները սպիտակ են ներկել: Այսինքն, ոչ թե լուծիչ նյութերով մաքրել են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախաձեռնության ակտիվիստների  գրածները, այլ սպիտակ ներկով «ծածկել» են դրանք:

Քաղաքական պայքարի կամ ակտիվիստական շարժման հետաքրքիր, ավելի հասակավորների մոտ հիմնականում ծիծաղ հարուցող դրսևորում է: Բայց աշխուժություն ու զբաղմունք կա: Համապատասխան տարաներով ներկանյութ վաճառողները պետք է որ գոհ լինեն: Ասֆալտներին գրվածը ներկելը, իհարկե, մեծ գործ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել