Մի երկու ամիս ա, ինչ Լրագիր.am ի նյութերին ժամանակ չեմ ունեցել հետևելու։ Երեկ մտա մի 5-6 այսպես կոչված վերլուծական նյութեր կարդացի ու ապշեցի։ Էս ի՞նչ, ներեցեք արտահայտությանս համար, մառազմ ա, էս ի՞նչ մտքի թռիչքներ են, որոնք ներկայացվում են իբրև վերլուծություններ։ Իմ մոտ, անկեղծորեն եմ ասում, տպավորություն ստեղծվեց, որ ինչ-որ մի այլ իրականության մասին նյութեր եմ կարդում։ Լավ, հասկացանք՝ ակնհայտորեն իքս քաղաքական ուժի քարոզով եք զբաղված, բայց էսքան ակնհայտ ու ապաշնորհ կերպո՞վ։ Որ նյութը բացում ես՝ ամեն երկրորդ բառը «Ժառանգություն» ա։ Ու քանի որ «ժառանգություն»-ը քաղաքական դաշտում վաղուց սպառված ուժ ա, էտ նյութերը տասնապատիկ անգամ արհեստածին են թվում։ Ոնց որ ուզենաս ոչինչը զոռով կարևորես...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել