2013-ին, տպավորված երևանցիների շնորհակալական խոսքերից, որոնք ասվում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում կատարված տարբեր աշխատանքների համար, պատրաստեցի այս հոլովակը, որն այն ժամանակ այդպես էլ չհրապարակեցի: Հոլովակում ներառել էի արդեն բարեկարգված բակերն ու խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ծաղկապատ ու ոռոգվող կանաչապատ տարածքները, վերագործարկված շատրվաններն ու ցայտաղբյուրները, նկարազարդված կամարանցումներն ու նոր նստարանները, նաև գեղարվեստական լուսավորությամբ ձևավորված շենք-շինություններն ու արձանները:

Այդ ամենն ու դեռ մի բան էլ ավելի արվել էր հենց Տարոն Մարգարյանի պաշտոնավարման այդ կարճ ժամանակահատվածում, ինչի համար էլ մարդիկ անկեղծորեն շնորհակալ էին նրան: Բայց այն ժամանակ չհրապարակեցի, քանզի գիտեի, որ իրեն դուր չի գա մարդկանց անկեղծ շնորհակալության, թեկուզև առանց ավելորդ գունազարդման այս կերպ մատուցումը, որովհետև Տարոն Մարգարյան մարդու համար ամենամեծ գնահատանքը միշտ եղել և մնում է մարդկանց հետ անմիջական շփման ժամանակ ստացած ջերմությունն ու գնահատականը...

Հաջորդող տարիներին, անշուշտ, արվեց շատ ու շատ ավելին: Արվեց սիրով և նվիրումով ու էլի առանց ավելորդ անգամ տարփողելու և ի ցույց դնելու: Արվեց հանուն երևանցու և ավելի լավ Երևանի, ինչի համար էլի ու նորից հազարավոր երևանցիներ ի սրտե այսօր էլ ասում են. «Շնորհակալություն, պարոն Մարգարյան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել