Թթենին կամ թթի ծառը՝ շերամածառը, թթազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ է։ Այն տարածված է տաք ջերմային գոտիներում։ Համարվում է, որ թթենու հայրենիքը Չինաստանն է։

Թթենու պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերևները հումք են հանդիսանում մետաքսի համար։ Դեռևս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել։ Թթենու պտուղները գնահատվում են իրենց յուրահատուկ համի և օգտակար նյութերով հարուստ բաղադրության համար։ Image result for թութ

1. Կանխարգելում է քաղցկեղը

Թութը մեծ քանակությամբ անտոցիաններ, կվերցետին և կեմպֆերոլ է պարունակում, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ։ Այն նաև կանխարգելում է ուղեղի արյան շրջանառության դեֆիցիտը, կանխարգելում է քաղցկեղը (սակավարյունություն, կրծաքեղձի, հաստաղիքի քաղցկեղ), նվազեցնում է ալերգիկ դրսևորումները։

2. Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը

Կվերցետիննն ու կեմպֆերոլը նվազեցնում են սրտի հետ կապված հիվանդությունների և հիպերտոնիայի հավանականությունը, ամրացնում են արյունատար անոթները։

3. Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի քանակությունը

Թութը ֆիտոստերոլ է պարունակում, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։Related image

4. Ամրապնդում է աչքերի առողջությունը

Թթենու մեջ առկա կարոտինոիդներն օգնում են կանխարգելել կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան։

5. Պայքարում է բորբոքումների դեմ

Ռեսվերատրոլի առկայությունը թթենու մեջ նրան հակաբորբոքային հատկություններով է օժտում։ Թթի մեջ նաև անտոցիաններ կան, որոնք օգնում են կանխել բորբոքումները։

6. Նվազեցնում է մրսածության դրսևորումները

Թութը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Այն օգնում է կանխել մրսածությունը, ալերգիան, տուբերկուլյոզը, վիրուսները և օգնում է ամրապնդել օրգանիզմի իմունային համակարգը։

7. Նվազեցնում է դաշտանային ցավերը

Թութը վիտամին B6 է պարունակում, որն օգնում է սնել արյունը, լյարդն ու երիկամները և նվազեցնում է դաշտանային ցավերը։Image result for թութ

8. Բարելավում է արյան վիճակը

Թութը մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում, որը խթանում է ողնուղեղի և գլխուղեղի բջիջների աճը։ Այն նաև օգնում է կանխել սակավարյունությունը։

9. Կանխում է տկարամտությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ թութը պաշտպանիչ ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա։ Այն ուժեղացնում է ուղեղը՝ այն երիտասարդ և թարմ պահելով։ Այն նաև սնում է ուղեղը կալցիումով և այլ սննդարար նյութերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել