Միացյալ Նահանգներում կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին դատի է տվել նրա կողմից վրաերթի ենթարկված լուսանկարիչը, հաղորդում է TMZ պարտալը:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում 2017 թ.-ի հուլիսի 26-ին: Այդ օրը երգիչը, կայանման տեղից իր պիկապով դանդաղ շարժվելով, դիպել է լրագրող-լուսանկարչին: Միջադեպից անմիջապես հետո երգիչը դուրս է եկել մեքենայից և մնացել ՃՏՊ վայրում մինչև ոստիկանության ժամանումը: Ընդ որում՝ այդ ժամանակ լուսանկարիչը նրան որևէ մեղադրանք չի ներկայացրել:
Սակայն այժմ լուսանկարիչը հայտարարել է, որ այդ միջադեպից հետո նա մասամբ կորցրել է աշխատունակությունը, այդ պատճառով նա երգչից փոխհատուցում է պահանջել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջասթին Բիբերը հեռացել է բեմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել