Չինաստանում ուլտրաձայնային սարքավորման միջոցով երևացել է երկվորյակ քույրերի անսովոր «մենամարտը», որը տեղի էր ունենում մայրական արգանդում։ Լուսանկարն արվել է հղիության 4-րդ ամսում՝ նախորդ տարվա ավարտին, իսկ արդեն այս տարվա ապրիլին հաջող անցել է ծննդաբերությունը։
Այդ անսովոր լուսանկարի մասին պատմել է Daily Mail-ը։ Լուսանկարը արագ տարածում է ստացել համացանցում, իսկ օգտատերերից շատերը վստահություն են հայտնել, որ մայրական արգանդում պայքարը սովորական կյանքում կհանգեցնի ընկերության և փոխադարձ սիրո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել