ԱՄՆ-ի հոգեբանների ասոցիացիայի կողմից վերջերս կազմակերպված հարցումների արդյունքում պարզվել է, որ աշխատամոլ տղամարդիկ ամենալավ սիրեկաններն են:
Նրանք, ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում հասնում են մեծ հաջողությունների:
Այս ուսումնասիրությունների արդյունքները, փաստորեն, կասկածի տակ դրեցին ավելի վաղ կայացված այն եզրակացությունը, թե կանայք գիտակցաբար ամուսնանում են հարուստ ու հաջողակ տղամարդկանց հետ զուտ բարեկեցության համար՝ անտեսելով զգացմունքային և ֆիզիկական հաճույքները:
Հետազոտություների ընթացքում հայտնաբերվել է, որ պակաս զբաղվածությամբ տղամարդիկ ունեն ցածր մակարդակի սեքսուալ բավարարվածություն, ինչպես նաև՝ նրանց կանայք: Իսկ զբաղված տղամարդկանց կանայք լիովին գոհ են եղել իրենց սեռական կյանքից:
«Մենք բոլորս էլ շատ ենք աշխատում, բայց շատ աշխատամոլներ փորձում են տուն վերադառնալիս լրացնել (սեռական առումով) բաց թողնված ժամանակը»,- նշել է հարցումն անցկացրած պրոֆեսոր Ջոնաթան Շվարցի թիմի անդամ հոգեբան Իմելդա Բուշը: Սեռական կյանքում այսպիսի ակտիվությունը շատ մեծ դեր է խաղում աշխատամոլների ընտանեկան կյանքում, որովհետև նրանք, ովքեր չեն բավարարում իրենց կանանց, հայտնվում են ամուսնալուծությունների վիճակագրության մեջ:
Կարելի է ենթադրել, որ այն տղամարդիկ, որոնք լիովին տրվում են աշխատանքին, նույն վարքն են դրսևորում նաև անկողնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել